Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատացել է: Այսօր առավոտյան նա առաջին անգամ ունեցել էր արյան ճնշման կտրուկ անկում, բժիշկները հորդորել են մի փորք քայլել, քանի որ շարժվելուց մարդու մարմնի պահուստային էներգիան օգտագործվում է և հանգեցնում է ճնշման բարձրացման: Քայլելուց հետո Անդրիասի վիճակը համեմատաբար լավացել է: Սակայն քանի որ ուժերը սպառվել են և նա պառկել է, ճնշումը կրկին իջել է՝ հասնելով 95/60-ի:
Թեկնածուի մոտ հերթապահող բժշկուհի Արուսյակ Տեր-Ստեփանյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Անդրիասի վատանալը նորմալ է՝ հաշվի առնելով այն, որ նա 16 օր սնունդ չի ընդունել և այժմ էլ հրաժարվում է բժշկական օգնություն ստանալուց: