Բնապահպան Եղիա Ներսեսյանը բերման է ենթարկվել ոստիակնության կողմից և տարվել Վեդիի դատարան՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված որսագողության գործով որպես վկա ցուցմունք տալու համար:
Բնապահպանն Epress.am-ին ասել է, որ այսօրվա նիստը, այնուամենայնիվ, չի կայացել, թեև բոլոր կողմերը ներկա էին: Նիստը հետաձգվել է այն պատճառաաբնությամբ, թե մեղադրյալ, Գառնիի բնակիչ Նորիկ Սարգսյանի ներկայացուցչի մոտ սկսվել է երիկամների նոպա:
Եղիա Ներսեսյանը, սակայն, կարծիք է հայտնել, որ նիստը չի կայացել, որովհետև, իր՝ բերման ենթարկվելու լուրն իմանալով և առհասարակ գործի ընթացքով հետարքրքով շատ լրագրողներ և բնապահպաններ եկել էին Վեդիի դատարան:
Հիշեցնենք, որ Խոսրովի արգելոցում որսի հետքերի մասին տեսանյութի հրապարակումից հետո ձերբակալվել է Նորիկ Սարգսյանը, ում, սակայն, բնապահպանները համարում են քավության նոխազ և ոչ հանցագործության իրական մեղավոր:
Բնապահպան ակտիվիստները հորդորում էին ոստիկանությանը «գլխից բռնել» և բացահայտել անօրինական որսի իրական մեղավորներին` սկսած բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պահպանության գծով պատասխանատուներին, բացահայտել «ատկատների» դեպքերը, որոնք թույլ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանների կողմից:
Լուսանկարը՝ econews.am