Հաշվիչով համալրված տաքսիներում ուղեվարձը կարող է տարբեր լինել տեղի բնակիչների և արտասահմանցիների համար: Այս մասին Epress.am-ին պատմել է երևանյան տաքսի ծառայություններից մեկի վարորդը, ով, իր խոսքով, զրկվել է աշխատանքից, քանի որ հրաժարվել է «փողեր լվանալ»:
Վարորդը պատմել է, որ տաքսի ծառայության տնօրենն ու դիսպետչերն իրեն ստիպել են «այլ սակագին» միացնել, եթե մեքենա էին նստում արտասահմանցիներ, հարբած մարդիկ կամ աղջկա հետ երիտասարդներ:
«Սովորական հաճախորդների համար ես հաշվիչը միացնում է՝ մեկ անգամ կոճակին սեղմելով, իսկ մյուսների համար՝ երկու անգամ: Արդյունքում՝ ուղեվարձն ավելանում էր 1,5-2 անգամ», – պատմել է վարորդը:
Նրա գործընկերներից մեկն էլ հաստատել է, որ նման հնարքի դիմում են մի շարք տաքսի ծառայություններ:
Ինքը՝ վարորդը, վստահեցրել է, որ նման կերպ չի վարվում, քանի որ դա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում «առանց այդ էլ նյարդային գործում»:
«Ստիպված ես շատ արագ փորձել տարբերել արտասահմանցիներին՝ տեղի բնակիչներից: Հիմա մերոնք էլ սկսել են եկածների պետ հագնվել: Բա որ պարզվի, որ տեղացի է՞ր, սկանդալ կլինի, մերոնց դժվար է խաբել», – ասել է վարորդը:
Լուսանկարը՝ Kikimania.wordpress.com