ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ 18 օր հացադուլ անցկացնող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ճնշումն այս պահին ցածր է՝ 80/50, և այսօրվանից նա դադարեցրել է շփումները լրագրողների հետ:
Նրա կողքին հերթապահող մտերիմները նշել են, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում նա ասուլիսով հանդես կգա: Ինչպես հայտնում է Epress.am-ի թղթակիցը, առավոտից Անդրիաս Ղուկասյանը հիմնականում պառկած է ծածկի տակ:
Հացադուլի վայրում գտնվող հերթապահ բժիշկը Epress.am-ին ասել է, որ իրենք որոշել են ամեն անգամ ճնշումը չափելիս, ինչպես պահանջում է կարգը, չպահանջել ստորագրություն առ այն, որ նախագահի թեկնածուն ինքնամ է հրաժարվում հիվանդանոց գնալուց: Դա կարվի միայն մեկ անգամ օրվա մեջ, որպեսզի Անդրիաս Ղուկասյանի վրա հոգեբանական ճնշում չգործադրվի: