Home / Հայաստան / «Սեղմում եմ Աքրամ Այլիսլիի ձեռքը». Հայ գրողը ադրբեջանցի գործընկերոջ հետապնդման մասին

«Սեղմում եմ Աքրամ Այլիսլիի ձեռքը». Հայ գրողը ադրբեջանցի գործընկերոջ հետապնդման մասին

Հայաստանցի գրող, սցենարիստ Դավիթ Մաթևոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում կարծիք է հայտնել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ իրականացվող հետապնդումների մասին: Հիշեցնենք, որ ճնշումները սկսվել են այն բանից հետո, երբ հրապարակվել է Այլիսլիի «Քարե երազներ»՝ հայերի հիշատակին նվիրված վեպը:

«Ահազանգում եմ. այս պահին խորը անտարբերությամբ եմ վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր քաղաքական գործիչներին, բոլոր ձեր անհաշտ հակամարտություններին և տարաձայնություններին, պատերազմի բոլոր հետևանքներին, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի: Ես Դավիթն եմ, որդին Հրանտ Մաթևոսյանի, ում գրչի ընկերն ու եղբայրը՝ Աքրամ Այլիսլին, մեծ դժբախտության մեջ է հայտնվել իր տանը… Մեր երկրներում, որոնք պատանդ են կասպյան նավթի և «երրորդ աշխարհի երկրների» ռեսուրսային սպառման քաղաքականության, որտեղ արևմտյան ժողովրդավարությունը գիտակցված կերպով խափանվում է, ինչպես նաև ռուսաստանյան հումանիզմը և ընդհանուր տան ու ոսկե հեռանկարների հայեցակարգը, որտեղ անգրագետ գիտունները և վաճառականները քաղաքականությունից մշակույթի մարդկանց հիմնականում ընկալում են որպես թագավորական աթոռի մոտ գտնվող ծաղրածու-ձրիակերների, ԱՐՎԵՏՍԱԳԵՏ-ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՉ ԹԵ ՉՊԱՀԱՆՋՎԱԾ Է, ԱՅԼ ՊԵՏՔ Է ԽԱՉՎԻ, քանզի ասում է.

Վառեք իմ գրքերը, նրանք ոչ մեկին չեն փրկել, և նա ասում՝ ես կարոտում եմ Հրանտ Մաթևոսյանին, և նա գրում այն, ինչ մտածում է, իսկ մտածում է, սրտով զգում է, որ այս տարածաշրջանը մեկ ճանապարհ ունի՝ հաշտություն և ընդհանուր տուն՝ մոլորակը և ընդհանուր հեռանկար: Այդ ամենը ձեռնտու չէ իշխող ռեժիմի համար, և այդ ռեժիմի արտաքին տերերի, և այդ պատճառո՞վ ԳՐՈՂ ԱՅԼԻՍԼԻՆ ՊԵՏՔ Է ԽԱՉՎԻ:

Գրողի ծոցը ձեր ռեսուրսներն ու արյունոտ բիզնեսը… Աքրամ Այլիսլին ադրբեջանցի չէ, հայ չէ, վչացի չէ, իրանցի չէ… նա քաղաքացի է ու մարդ է, ինչին դուք երբեք չեք հասնի… կանգնած լափեք ձեր ազգային, իշխանական կերակրատաշտերից, չաղացեք և թող ձեր աչքերը ճարպոտեն, հայրենասիրական երգեր երգեք և ուղարկեք գյուղացիների ու աշխատավորների որդիներին բանակում մահանալու… Իշխանության ղեկին որքան հնարավոր է երկար մնացեք, ձեզ ֆոռա են տվել… Բայց հասկացեք, եթե Ձեր ուղեղները վերջնականապես չեն ճարպոտել, որ հենց նրան՝ ոչ պնակալեզին, ոչ «հայրենասերին» դուք ձեռք չեք տա, չեք սպանի, չեք ջարդի, չեք վերացնի, որովհետև նա «ձերը» չէ և ստրուկ չէ և նա թքած ունի ձեզ և ձեր նմանների վրա:

Եվ այսօր՝ մեր ծանոթությունից 21 տարի անց, ԵՍ ՍԵՂՄՈՒՄ ԵՄ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ ՁԵՌՔԸ, ՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԵՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, և անում եմ դա, որովհետև այդպես եմ սովորել հորիցս՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՑ, ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆ Է, ով ընկերն ու կոլեգան էր ԱՆԱՐ, ՌՈՒՍՏԱՄ և ՄԱՔՍՈՒԴ ԻԲՐԱՀԻՄԲԵԳՈՎՆԵՐԻ…

Գարշահոտ է գալիս, պարոնայք քաղաքական գործիչներ, արևելյան խանության և ստալինիզմի հոտ է գալիս միաժամանակ: Խարան և Ամոթ, եթե չդադարեք այս էժանագին ներկայացումը, որը գլխավորում է Իլհամբեյ Հեյդարովիչ Ալիևը՝ Խանության Ժառանգը և նախագահը: Խարան և Ամոթ արևմտյան «ժողովրդավարությանը» և ռուսաստանյան «խելացի» քաղաքականությանը տարածաշրջանի երկրներում, եթե նրանք թույլ տան տարածաշրջանի երկրներում իրավիաճակի հետագա սրումը, եթե այդ խամաճիկը մահապատշի ենթարկի ԳՐՈՂԻՆ: