«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է երկու մարդ։
Ռադիոկայանի աղբյուրի վկայությամբ` ձերբակալվածները հայազգի են։
ԱԱԾ մամուլի ծառայության պետ Արծվին Բաղրամյանը EPress.am-ին ասել է, որ այս կապակցությամբ առայժմ ոչինչ չի կարող ասել: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա:
Հայրիկյանի նկատմամբ հարձակումը տեղի է ունեցել անցած հինգշաբթի օրը` ուշ երեկոյան։ Նախագահի թեկնածու ուղղությամբ արձակվել էր երկու կրակոց, նա աջ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել։
Ինքը նախագահի թեկնածուն անցած շաբաթա վերջին ենթադրություն էր հայտնել, որ իր վրա կրակողը հայ չէր։