ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր դիմում է Սահմանադրական դատարան։ Այս մասին նա հայտնել է «Ա1+»-ին։
Հայրիկյանի խոսքով՝ դիմումում նշելու է, որ եթե ինքը կարողանա մասնակցել հետագա քարոզարշավին, ընտրությունները չհետաձգվեն, իսկ եթե՝ ոչ, ապա երկու շաբաթով դրանք հետաձգվեն։
Հիվանդանոցում հետվիրահատական շրջան անցնող Պարույր Հայրիկյանը նաև ասել է, թե պատրաստվում էր ինքնաբացարկ հայտնել, սակայն համակիրների հորդորով չի արել։
Հիշեցնենք, որ երեկ Հայրիկյանի շտաբի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը չէր բացառել, որ թեկնածուն կդիմի ՍԴ: Եղնուկյանը հիշեցրել էր, որ նախորդ անգամ, երբ Հայրիկյանը հայտարարել էր ՍԴ չդիմելու որոշման մասին, նա օգտագործել էր «առայժմ» բառը, սակայն չէր բացառել դիմելու հավանականությունը: