Անցած տարվա վերջին երեք ամիսներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի գինը ՀՀ սահմանին կազմել է 254 դոլար: Այսպիսի գին է արձանագրել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Սա ուշագրավ է նրանով, որ արդեն տևական ժամանակ և պարբերաբար ՀՀ պաշտոնյաները, և հատկապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում են, որ ռուսական գազի գինը չի փոխվել և կազմում է 180 դոլար: Իսկ նոր գինը, ըստ նախարարի, դեռ քննարկվում է ռուսական կողմի հետ բանակցություններում, որոնք իբր պետք է ավարտված լինեին դեռ անցած տարվա դեկտեմբերին: Նախագահական ընտրություններից հետո սպառողներին մատակարարվող գազի մեկ խմ-ի սակագինը կբարձրանա և կկազմի մոտ 180 դրամ ներկայիս 132-ի փոխարեն», – գրում է թերթը: