ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ քննադատել է Հայաստանում աշխատող որոշ դիվանագետների՝ նրանց հնչեցրած գնահատականների համար, գրում է «168 ժամ» օրաթերթը:
«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովարական ժամանակ քողարկված են: Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձաստիճան դիվանագետն իր հանրային խոսքը ձևակերպում է որպես նորաթուխ բլոգեր», – Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Թերթը նշում է, որ, ըստ ամենայնի, Սարգսյանը նկատի է ունեցել Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հայտարարությունները: