Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի մարտական հենակետում մարտական հերթապահություն իրականացնելիս փետրվարի 9-ին, ժամը 09.05-ի սահմաններում հակառակորդի կողմից որովայնի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային 37-ամյա Մհեր Վոլոդյայի Եղշատյանը (Բերդի զ/կ):
Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են: