Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով քրեական վարույթն իրականացնող մարմինը ստացել է փորձագետի եզրակացությունն առ այն, որ դեպքի վայրում գտնված և վիրահատության արդյունքում Պարույր Հայրիկյանի մարմնից հանված գնդակներն արձակվել են «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից: Այս մասին ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այդ ատրճանակը հայտնաբերել էր մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվածներից մեկի՝ Խաչատուր Պողոսյանի տանը: