Երեկ ողջ օրը լուրեր էին շրջում, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործի քննությունն ընդհուպ մոտեցել է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ օրվա ավարտին այդ մասին հայտարարել է նաև ինքը՝ թեկնածուն, ասելով, որ ընտրություններին հաջորդող օրերին իրեն ձերբակալելու են: Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Հայրիկյանի վրա մահափորձ կատարած անձինք աշխատել են Սեդրակյանի մոտ:
«Սա, իհարկե, ոչ պակաս սկանդալ է, քան բուն մահափորձը: Հուսանք, որ նման ծանր մեղադրանք առաջ քաշելու համար իրավապահներն անառարկելի ապացույցներ կներկայացնեն», – եզրափակում է «Հրապարակ»-ը: