Սերժ Սարգսյանն այս օրերին համայնքներով շրջելիս գրպանում ադամանդե մատանի է պահում, որ նորապսակների հանդիպելիս դատարկ ձեռքով չշնորհավորի, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ նախօրեին Նորք-Մարաշի եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ անակնկալ ներս է մտել նախագահական պատվիրակությունը: Սերժ Սարգսյանը մոտեցել է նորապսակներին, շնորհավորել, ապա ադամանդե քարով թանկարժեք մատանի է նվիրել:
«Ականատեսներն ասում են՝ հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել նախագահի բերած նվերը», – եզրափակում է «Հրապարակ»-ը: