Home / Հայաստան / «Զվարթնոց»-ի տնօրենին սպառնում էին նամակների միջոցով. դեպքը բացահատյվել է

«Զվարթնոց»-ի տնօրենին սպառնում էին նամակների միջոցով. դեպքը բացահատյվել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:

ՀՀ քաղաքացի Կարեն Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, «Զվարթնոց»  միջազգային  օդանավակայանի տնօրեն  Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով  գումար շորթելու  դիտավորությամբ, 2013 թվականի  հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես  միջազգային  ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով,  Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող  ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին  և նրա ընտանիքի  անդամներին սպանության սպառնալիքներով  էլեկտրոնային  հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից  օգտագործվող  էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար:

Փետրվարի  14-ին Կարեն Սիմոնյանը ձերբակալվել է:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում  հարուցվել է  քրեական գործ, հայտնում է ԱԱԾ Մամուլի կենտրոնը: