Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու՝ ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:
Նման որոշում է կայացրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկանում ենք նախարարի Facebook-յան էջից:
Հիշեցնենք, որ խոսքը օրեր առաջ ինստիտուտում կայացած հանդիպման մասին է, որին մասնակցում էին Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ինչպես հայտնել է asparez.am-ը քարոզարշավը տեղի էր ունեցել դասապրոցեսի ընթացքում և, ուսանողների խոսքերով, իրենց լսարաններից հանել էին դասերի ժամանակ ու հրահանգել, որ գնան դահլիճ, բայց թե ինչի համար` նախապես չէին ասել:
Ականատեսների խոսքերով՝ հանդիպման ժամանակ քարոզել են Սերժ Սարգսյանի համար: