Home / Տեսանյութեր / Ոստիկանությունից հայտնել են, որ «Ժառանգության» պատգամավորն իրենց մոտ չէ (թարմացված)

Ոստիկանությունից հայտնել են, որ «Ժառանգության» պատգամավորն իրենց մոտ չէ (թարմացված)

ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանություն: Այս մասին Epress.am-ին հայտնել է պատգամավորի հարազատներից մեկը: Նա նշել է, որ Ռուբեն Հակոբյանը առավոտից եղել է Գյումրիի 34/36 տեղամասում և, խախտումներ նկատելով, սկսել է բարձրաձայնել այդ մասին:

Տեղամասում է եղել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, որը վիճաբանության է բռնվել Հակոբյանի հետ:

Գյումրի քաղաքի ոստիկանությունից Epress.am-ին հայտնեցին, որ Ռուբեն Հակոբյանն իրենց մոտ չէ, և հորդորեցին «չխանգարել բնականոն աշխատանքին»: Նույնն ասացին նաև Շիրակի մարզային ոստիկանությունից: