17/16 և 17/43 ընտրատեղամասերում, որոնք, համապատասխանաբար, գտնվում են Այգեստան և Մրգավան գյուղերում, ընտրության եկող քաղաքացիները մոտենում են մշտապես տեղամասում գտնվող գյուղապետերին և զեկուցում են քվեարկելու մասին, իսկ գյուղապետեր Սոկրատ Հովսեփյանը և Արմեն Հարությունյանը նրանց շնորհակալություն են հայտնում քաղաքացիական պարտքը կատարելու համար, հայտնում է Epress.am-ի թղթակիցը:
Երկու գյուղերում էլ մասնակցությունը բարձր է, և, ինչպես նշում են հանձնաժողովների անդամները, դա վկայում է այն մասին, որ գյուղապետերը հարգանք են վայելում: Նրանց խոսքով՝ գյուղապետերը իրենց ուժերն են ներդնում գյուղերի զարգացման համար, և գյուղացիների մասնակցությունը նվազագույնն է, ինչ նրանք կարող են անել՝ շնորհակալ լինելու համար:
Epress.am-ի թղթակիցը նաև նկատել է, որ գյուղերում ընտրատեղամասեր են բերում հաշմանդամներին, որոնք քվեարկում են մուտքի մոտ կայանված մեքենաների մոտ, քանի որ չեն կարողանում ներս մտնել: