Այսօր՝ Հայաստանի նախագահական ընտրությունների օրը, 15904 հանձնաժողովի անդամներից 126-ը ընտրատեղամաս չեն ներկայացել: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանված կարգով միայն 8 նոր նշանակումներ են կատարել, քանի որ, եթե ընտրական հանձնաժողովների առնվազն 7 անդամներ ներկա են, ապա հանձնաժողովի համալրում չի կատարվում:
Մուկուչյանը նաև հայտնել է, որ բոլոր ընտրատեղամասերում փորձարկվել են անձնագրերում դրվող կնիքների թանաքները, որը «նախորդ ընտրության ընթացքում ամենաշատ շահարկված թեման էր»: ԿԸՀ նախագահի խոսքով՝ թանաքի հետ կապված որևէ ահազանգ առայժմ չի ստացվել:
Մուկուչյանը նաև նշել է, որ 1988 ընտրատեղամասերից 7-ը ձևավորվել են քրեակատարողական հիմնարկներում: Դրանցից մեկում քվեարկությունը կսկվի 10:00-ին, մյուսներում՝ 17:00-ին: