ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը քվեարկել է Սպենդիարյանի անվան թիվ 24 դպրոցում: Սարգսյանը տեղամաս էր ժամանել կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ: Դպրոցում նրան դիմավորել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճատև զրույցում ասել է, որ քվեարկել է Հայաստանի ապագայի, ապահով Հայաստանի համար:
Լրագրողի խնդրանքին գնահատել ընտրությունների ընթացքը Սարգսյանը պատասխանել է. «Կերևա, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն»: