Home / Տեսանյութեր / «Ժառանգությունը» լցոնման դեպքեր է արձանագրել

«Ժառանգությունը» լցոնման դեպքեր է արձանագրել

Lոռու մարզի Տաշիր քաղաքի 32/5 ընտրատեղամասից լցոնման մասին ահազանգ է ստացվել:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիա կոնտրոնից», ընտրատեսամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Մարիամ Պալուցյանն ահազանգել է, որ լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է, և մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից:

«Այս խախտումն արձանագրվեց, սակայն ոչ ճշգրիտ, գրանցամատյանում գրվել է, որ փորձ է միայն կատարվել, սակայն արդեն իսկ իրականացված փաստը չի արձանագրվել, յոթ հոգով համոզում են հանձնաժողովի անդամ Մարիամ Պալուցյանին ու ճնշում են գործադրում, որ փաստը չարձանագրվի»,- Մեդիա Կենտրոնին հայտնել է նույն ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը:

«Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Epress.am-ին հայտնել է, որ Քարաձոր գյուղում՝ 29/4 ընտրատեղամասում, «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Նարեկ Մատինյանը ևս արձանագրել է լցոնում, որը կազմակերպել էր գյուղապետ Արայիկ Մատինյանը: