Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը կողմ է նրան, ինչը արգելված չէ. ՀՀ առաջին նախագահը քվեարկեց

Տեր-Պետրոսյանը կողմ է նրան, ինչը արգելված չէ. ՀՀ առաջին նախագահը քվեարկեց

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության և բոլոր ընտրություններից էլ շատ բան է սպասում: Այսօր ժամը 12:00-ի սահմաններում նա քվեարկել է Սպենդիարյանի անվան թիվ 24 դպրոցում և նշել է, որ բոլոր թեկնածուներին էլ արժի քվեարկել: Նա ասել է, որ «օրենքը չի թույլատրում, թե չէ մեծ սիրով 7 թեկնածուներին էլ կքվեարկեի»:

Լրագրողների այն հարցին՝ ուրեմն բոլորին էլ արժանի թեկնածուներ են՝ Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Արժանիից էլ ավելին»:

Տեր-Պետրոսյանը հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը՝ համարելով, որ դա կարող է դիտվել որպես հակաքարոզչություն:

Նա նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի նաև իրավունք ունի անվավեր դարձնել քվեաթերթիկը, քանի որ քվեարկելու այդ ձևը Սահմանադրության մեջ արգելված չէ:

«Ես ամեն ինչին կողմ եմ, եթե չի արգելված», – ասել է ՀՀ առաջին նախագահը:

Լուսանկարը՝ Mediamax.am