Երևանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է «Ոչ ռեժիմին» և «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է և որպես բողոքի նշան՝ կերել է այն: Այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, հայտնում է iLur.am-ը:
Լուսանկարը՝ ֆեյսբուքյան «Եկել ես ստեղ. որ ի՞նչ անես» խմբից