2013թ. նախագահական ընտրություններին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, մասնակցել է 1 մլն 518 հազ 407 ընտրող, կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05%-ը:
Ամենաբարձր տոկոսային մասնակցությունը գրանցվել է չորս ընտրատեղամասերում՝ 13/39 (44՝ 44 ընտրողից, Երևան, Էրեբունի), 10/34 (29՝ 29 ընտրողից, Կենտրոն, Նորք Մարաշ), 27/10 (39՝ 39 ընտրողից, Կոտայքի մարզ) և 29/54 (59՝ 59 ընտրողից,Լոռու մարզ):
500-ից ավելի ընտրող ունեցող ընտրատեղամասերից ակտիվությամբ աչքի է ընկել 13/40-ը, որտեղ 769 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 759-ը՝ ապահովելով 98.7% մասնակցություն:
Երևանում ընտրություններին մասնակցել է 445 հազ 338 մարդ, իչը կազմում է ընտրության իրավունք ունեցող անձանց 53.99%-ը: Դա Հայաստանում մասնակցության ամենացածր տոկոսն է: Ամենից շատը ընտրություններին մասնակցել են Արարատի մարզում՝ 157 հազ 506, կամ ընտրողների 73.92%-ը: