Հունվարի 21-ից Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Նրա ընկերները հավաքեցին վրանը և թեկնածուին տուն ճանապարհեցին:
Հեռանալուց առաջ լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն ասել է, որ տեղյակ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության մամուլի ասուլիսին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ ակտիվիստները պահանջել էին չլեգիտիմացնել ընտրությունները: Ղուկասյանի խոսքով՝ ակտիվիստների պահվածքը բնական, քանի որ անհրաժեշտ է որևէ կերպ ընդվզել ընտրությունների վերաբերյալ հնչեցվող գնահատականների դեմ:
Անդրիաս Ղուկասյանը խոստացել է, որ առողջությունը վերականգնելուց հետո ինքն էլ միանալու է երիտասարդների կողմից ձևավորված քաղաքացիական շարժմանը։