ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի գնա Ազատության հրապարակ և Րաֆֆի Հովհաննիսյանին չի սատարի: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ես դա չեմ անի, քանի որ նա էլ էր մասնակցում այս «կրկեսին» և այդպիսով նպաստել է ընտրությունների լեգիտիմացմանը», – ասել է Արման Մելիքյանը: Նրա խոսքով՝ նույնն արել է նաև ՀԱԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելով քվեարկությանը և ծաղրելով թեկնածուներին:
«Քվեախցիկի ինտիմ մթնշաղի մեջ թարս աճած խիար նկարելով՝ փորձում էր անվավեր դարձնել ունեցած իր փայ քվեաթերթիկը: Իրենց նպատակը դա էր, որ հետո անվավեր քվեաթերթիկների միջոցով կարողանային աշխարհին ասել`տեսեք ինչպիսի ապտակ հասցրեցինք Սերժ Սարգսյանին», – ասել է Մելիքյանը:
Թեկնածուն նաև ասել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու նպատակով: Նա ՍԴ-ին չի վստահում, սակայն դա անելու է միջազգային ատյաններ դիմելու համար: