Home / Հայաստան / Անուղեղները չեն հասկանա՝ ինչ Հայրիկյանն արեց Հայաստանի համար. հայտարարություն

Անուղեղները չեն հասկանա՝ ինչ Հայրիկյանն արեց Հայաստանի համար. հայտարարություն

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր համակիրներին՝ հայրիկյանականներին, շնորհակալություն չի հայտնում, որովհետև «ճշմարտության հետ էինք հանուն մեզ՝ մեր ժողովրդի և մեր Հայրենիքի»: Այս մասին Հայրիկյանը նշել է երեկ կեսգիշերին մոտ Facebook-ի իր էջում տարածած հայտարարության մեջ:

«Մենք դիմակայեցինք ուղղակի ահաբեկչությանը և դրան հաջորդած զանգվածային զրպարտարշավին։ Մեր անուղեղները չհասկացան, և այդպես էլ չեն հասկանա, թէ ինչ արեցի Հայաստանի, այդ թվում նաև իրենց համար: Մենք հո գիտենք, որ մեր քարոզարշավն ընդհատվեց հունվարի 31-ին և մինչև փետրվարի 18-ը միայն մասնակցության երևութականությունն էինք պահպանում, որպեսզի այս մահափորձն անտեսվեր այսօր և հետագայում Հայաստանի քաղաքական՝ պետութենական կյանքում ահաբեկչությունն օտար ու խորթ զգար իրեն:

Հետաքրքիր է, նրանք ովքեր բարբաջում էին, թէ Հայրիկյանը իշխանությունների մարդն է, հիմա ի՞նչ են վայրահաչելու։ Ես տխուր չեմ, դուք էլ մի տխրեք, իսկ մեր դեմ դավեր նյութողները դեռ չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում», – հայտարարել է Հայրիկյանը։