Երեկ Գյումրիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Այս մասին հաղորդում է Գյումրիի ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի կայքը:
Վերջինիս փոխանցմամբ՝ մարդիկ կեսօրից բողոքի ցույցի էին դուրս եկել Գյումրու թատերական հրապարակում, նրանք կրում էին պաստառներ «Մենք մեր ընտրած նախագահին ենք պահանջում», «Ոչ անարդար ընտրություններին»:
Բողոքի ակցիային մասնակից գյումրեցիները ժամը 17:00-ին երթով շարժվել են Վարդանանց հրապարակ:
«Եվս մեկ անգամ ընտրությունների արդյուքնները խեղաթյուրվեցին, գողացվեցին ձայները: Մենք փորձում ենք անարդար ընտրություների դեմ բողոքել: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի մեզ միանան մյուսները: Մենք Գյումրիում հաղթել ենք ու մեր վերջնական խոսքը դեռ պիտի ասենք: Մենք լուրջ ենք պատրաստվում ու համոզված ենք, որ պարոն Հովհաննիսյանը իր ամեն կորցրած քվեին տեր է կանգնելու»,- «Ասպարեզի» հետ զրույցում ասել է ակցիայի մասնակցիներից մեկը:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, Գյումրիում հաղթանակ է տարել Րաֆֆի Հովհաննսիյանը: