Մինչև որևէ թեկնածուի կողքին կանգնելը հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի մեթոդներով է նա պատրաստվում վերականգնել արդարությունը և ընդհանրապես` պատրաստվում է դա անել, թե ոչ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ՀԱԿ-ի ակտվիստները պատրաստվում են մասնակցել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
«Ողջունելի և սատարման արժանի է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ ուղղված ցանկացած գործողություն: Սակայն Ազատության հրապարակում քաղաքացիների կողքին լինելը, կարծում եմ, ճիշտ չէ ինքնանպատակ դարձնելը: Եթե այդպես է, ապա բոլորս պետք է ներկա գտնվենք Սերժ Սարգսյանի հանրահավաքին ևս», – ասել է Արեգ Գևորգյանը: