Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրություններին գրանցված ընտրահանցանքների մասին ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, և թե´ հանրությանը:
Օմբուդսմենն ընտրությունների օրը 255 ահազանգ է ստացել, որոնցից 25-ը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին:
«Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժել բոլոր ընտրահանցագործներին», – իր հայտարության մեջ նշել է օմբուդսմենը:
ՄԻ պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ ասված է, որ ընտրությունների մասին ՄԻՊ գրասենյակը ստացված ահազանգերից 43-ն իրավաբանական խորհրդատվություն են ստացել, 52-ը՝ նույնիսկ առերևույթ հիմնավոր չեն եղել, 68-ը ՝ վերաբերել են ցնդող թանաքին: