Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման լուսաբանման ձևաչափը քննարկվել է հանդիպումից առաջ և պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ նախագահի անձնական օպերատորների ու Րաֆֆի Հովհաննիսյանի օպերատորների հետ արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում: Հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ նման պարզաբանում է այսօր տարածել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
«Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը», – նշել է մամուլի խոսնակը: