Հայ ժողովուրդը հերթական անգամ թույլ տվեց, որ իրեն խաբեն, իսկ հետո ծաղրեն: Այս անգամ դա արեցին «Հանրապետական» և «Ժառանգություն» կուսակցությունների թեկնածուները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
«Ականատես ենք լինում հերթական ԱԽՔ-ի ծնունդին (նկատի ունի Արթուր Բաղդասարյանին, ով 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստացավ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը – խմբ.): Իմ բոլոր համակիրներին կոչ եմ անում հեռու մնալ այս քաղաքական խայատառակությունից:
Մեր գործն Արդար է: Ինձ և իմ համակիրներին ոչ ոք չի կարող հաղթել:
Շուտով, շատ շուտով, երբ բոլորը կհասկանան, թե ինչ է տեղի ունեցել իրականում, կգա մեր ժամանակը», – գրել է Սեդրակյանը: