Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ, հայտնում է Կառավարության կայքը:
Գիզիրյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ աշխատանքից ազատման դիմումը գրել է իր կամքով:
«Իմ դիմումն այսօր եմ ներկայացրել: Ես ընդունել եմ իմ պարտությունը, դիմում եմ ներկայացրել, թող Րաֆֆին էլ ընդունի իր պարտությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Աշոտ Գիզիրյանը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից շատ ձայն է հավաքել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին: