«Քինգ Ժորժիկը պրեֆերանսի պարտիան տանուլ է տվել», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Երբ լրագրողները հետաքրքրվել են , թե ով է «Ժորժիկը», նա ասել է, որ «Ժորժիկը ֆրանսերեն է, իսկ հայերեն թարգմանվում է Սերժ», և ինքը նկատի ունի Սերժ Սարգսյանին:
Հակոբյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին, մասնավորապես, անդրադառնալով նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին
«Քինգ Ժորժիկ պալ: Ընտրարշավը և ընտրության արդյունքները գնահատում եմ մեկ բառով՝ իշխանագողություն՝ թվով չորրորդը: Մարտի 1-ը ես որակեցի որպես արյունոտ շաբաթ, իսկ ընտրարշավը՝ իշխանագողություն: Ես պաշտոնապես հայտարարեցի, որ մարտի 1-ը դա 3-րդ հանրապետության վախճանն է՝ չորրորդ հանրապետության երկունքը: Այսպես, թե այնպես իմ վերջին խորհուրդը Սերժ Սարգսյանին հետևյալն էր՝ «Ազատիչ, բոլշե նե վառույ, բուդեշ վառավատ, բոգ տեբե սուդյա» (Ազատիչ, այլևս մի գողացիր, եթե գողանաս, Աստված քեզ դատավոր): Երկրորդ անգամ իշխանագողությունը ժողովուրդը չի ների»,- ասել է Դավիթ Հակոբյանը:
Այնուհետև նա խոստովանել է, որ անցած ընտրություններում ընտրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի իշխանափոխությունը «գլխից կատարի»:
Խոսելով նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ նա ասել է, որ վերջինիս տակտիկական սխալն այն էր, որ երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ չի թույլատրել, որպեսզի լրագրողները ներկա գտնվեն: Վերջինս կարծում է, որ որպես փոխզիջման տարբերակ Սերժ Սարգսյանը կարող է Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել վարչապետի կամ ԱԺ նախագահի աթոռը: Մարքսիստի առաջարկած տարբերակը, ինչը իր կարծիքով ամեառացիոնալն է՝ անցկանել նոր նախագահական ընտրություններ, որին Սերժ Սարգսյանը չմասնակցի և լինի արբիտր: