Վանաձորի քաղաքապետ ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, խոսելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտության մասին, ասել է, որ դա ոչ թե Սարգսյանի պարտությունն է, այլ ժողովրդի անգիտակից լինելն է:
«Ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում», – hetq.am-ի հետ զրույցում հայտարարել է Սամվել Դարբինյանը:
Հարցին՝ միգուցե ՀՀԿ տեղական կառույցներն են բացթողումներ ունեցել նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը, Դարբինյանը պատասխանել է. «Չէ, ամեն ինչ նորմալ է եղել, պարզապես ժողովուրդը չի հասկանում, էլի, ինքն ինչ պիտի անի, որ ավելի լավ կյանքում հայտնվի: Անընդհատ ուզում է 0-ից սկսի, անընդհատ 0-ից սկսելով` միշտ գալիս է հասնում մինչև +1»:
Իր դերը, իր մասնակցությունը նախագահական ընտրություններին` որպես քաղաքապետ, որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Սամվել Դարբինյանը գնահատել է մեկ նախադասությամբ. «Ես միշտ երկրի նախագահի կողքին եմ եղել»:
Լուսանկարը՝ lorinews.com