Այսօր Վանաձորում կայացել է ակցիա, որի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել նախագահական ընտրությունների ժամանակ կատարված բազմաթիվ ընտրակեղծիքների, իրավախախտումների, իշխանությունների կամայականությունների, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետի՝ քաղաքացիների հանդեպ անհարգալից բնորոշումների դեմ:
Հիշեցնենք, որ երեկ երեկ «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողի հետ զրույցում պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը՝ քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Այսօր «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանն իր և Վանաձորի բազմաթիվ բնակիչների անունից բաց նամակ է հղել Վանաձորի քաղապետին՝ պահանջելով քաղաքացիներից ներողություն խնդրել:
Հանդիսանալով, ՀՀ քաղաքացի, Վանաձոր քաղաքաի բնակիչ, կոչ եմ անում ձեզ, հրապարակային ներողություն հայցելու ձեր և իմ համաքաղաքացիներից, չմոռանալով, որ ոչ այդքան վաղ անցյալում հենց այդ նույն ձեր խոսքերով ասած «անգիտակից» ժողովուրդը իր վստահության քվեն էր տվել հենց ձեզ, «Տեղական Ինքնակառավարման» ընտրությունների ժամանակ, որտեղ, ի դեպ, դուք ավելի մեծ զանգվածի վստահության էիք արժանացել, քան այժմ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը», – մասնավորապես, նշված է բաց նամակում:
Լուսանկարները՝ «Մենք գիտակից ենք» ֆեյսբուքյան էջից: