Home / Տեսանյութեր / Լևոն Տեր-Պետրոսյան. «Շարժումը Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել» (թարմացված)

Լևոն Տեր-Պետրոսյան. «Շարժումը Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել» (թարմացված)

Այսօրվա շարժումը Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել: Այս մասին այսօր ՀՀՇ համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Սա նախաձեռնել է ժողովուրդը, որն իր բողոքն է արտահայտում այս անօրինականությունների դեմ», – ասել է ՀԱԿ առաջնորդը:

Հարցին՝ արդյոք ինքը չի պատրաստվում միանալ շարժմանը, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ես միշտ գործին միացող եմ, բայց առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է»:

Նրա խոսքով՝ ժողովուրդը եկել է Ազատության հրապարակ գործող իշխանությունների դեմ իր բողոքն արտահայտելու, բայց բողոքավորները, բողոքատերերը դեռևս գործ չեն արել:

«Այսինքն, ժողովուրդը գործ արել է: Իսկ պահանջատերը գործ արե՞լ է, իրավատե՞րը», – հարց է հնչեցրել ՀԱԿ ղեկավարը և հավելել՝ երբ գործ արվի, իրենք գնահատական կտան, կքննարկեն և եթե հարկ լինի, կմիանան:

Տեր-Պետրոսյանը չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «գործ անելու» տակ: