Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ, փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական հանրահավաքն անցկացրեց: Հովհաննիսյանի ելույթի ժամանակ նրա համակիրները դիրքավորվել էին հրապարակի կենտրոնական հատվածում Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների միջև, և բավական ակտիվ ողջունում էին ընդդիմության առաջնորդին, իսկ հրապարակի ծայրամասային հատվածներում կանգնած էին Հովհաննիսյանի շարժմանը աջակցող այլ քաղաքական ուժերի համակիրներ, իրավապաշտպաններ, հասարակական ակտիվիստներ, անհատ քաղաքացիներ: Կենտրոնի համեմատ այդ հատվածներն ավելի հանգիստ էին:
Իր ելույթի ընթացքում Հովհաննիսյանը խոտացավ վաղը մամուլի ասուլիսով հանդես գալ և հնչեցնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև ներկայացրեց իր մարզային այցելությունների ժամանակացույցը: