Home / Հայաստան / Ակտիվիստներն ուսանողներին դասադուլի են հրավիրում. սկիզբը՝ այսօր

Ակտիվիստներն ուսանողներին դասադուլի են հրավիրում. սկիզբը՝ այսօր

Facebook սոցիալական ցանցում բացված «Երիտասարդական ընդվզում» խմբի ակտիվիստները հայաստանցի ուսանողներին դասադուլի կոչ են արել: «Ոչ ստրկությանը, դարձիր հեղափոխական» կարգախոսի ներքո ակտիվիստները պատրաստվում են դասադուլը սկսել այսօր 11:30-ին՝ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց:

«Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին», – ասված է խմբի կողմից տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ դասադուլի կոչերին արձագանքել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության», – Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարարը: