Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար, Շվեյցարիայում բնակվող Սարգիս Շահինյանը երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում, գնահատելով փետրվարի 18-ի ընտրությունը, հայտարարել է, որ դրա արդյունքները միանշանակ կեղծված են:
Շահինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը, որպես նախագահ, ոչ մի բան չի արել, ընդհակառակը՝ մարդկանց աղքատացրել է, իրենց հույսը ավելի է պակասեցրել:
«Այդ ո՞նց պատահեց, որ Գյումրին և դրա նման մեծ համայնքներն ու շրջանները նման մասսայական ձևով Րաֆֆի Հովհաննիսյանին իրենց քվեն տվեցին», – հարց է բարձրացրել Սարգիս Շահինյանը և, նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, ավելացրել է. «Մի քիչ թող խորհի՛, թող քաղաքական վերլուծություն անի»:
Ըստ Շահինյանի՝ այսօրվա ամենածանր իրականությունն այն է, որ արտաքին ուժերի և դիտորդների կողմից անտարբերություն է նկատվում, որի արդյունքում նրանք լեգիտիմացրել են գործող նախագահի վերընտրվելը: