Բյուրեղավան գյուղի բնակիչների հետ իր հանդիպումից առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մշակույթի տան պատերից պոկել է փակցված իր նախընտրական պաստառները՝ կոչ անելով հավաքվածներին նույնը անել, քանի որ «ընտրություններն արդեն ավատվել են»:
Հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասել է, որ ինքը դատարկ հրաժարականներ չի պահանջում, բայց եթե «մի քիչ նամուս մնացել է», ապա բոլոր ընտրախախտողների ինքնաբացարկի ժամանակը եկել է:
«Ժառանգության» առաջնորդը նշել է, որ 5 տարի հետո Հայաստանում կլինեն 180 հազար նոր աշխատատեղեր, չի լինի ոչ մի ողորմությունը, փոխարենը՝ բարձր աշխատավարձ, հպարտ գյուղ և պաշտպանված բնություն:
«Ով շահույթ ունի, ժողովրդին հարիֆի տեղ չի դնելու, և Ձեր բաժնետիրությունը պետք է հարգի», – մոտ երեք հարույր հավաքվածներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ բանակից դագաղներ այլևս չեն գալու, այլ բանակը պաշտպանելու է աշխարհի ամենալավ երկիրը: Հովհաննիսյանը նշել է, որ 5 տարի հետո արտագաղթն էլ պատմություն է դառնալու, իսկ ինքը ցանկանալու վերընտրվել, ինչին ի պատասխան տարեց մի մարդ մոտեցել է Հովհաննիսյանին, գրկախառնվել և ասել. «Բա առանց քեզ ի՞նչ ենք անելու»:
Լուսանկարը՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություն