Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած թեկնածու, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել անցկացված ընտրությունները։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ղուկասյանը մանրամասնել է, որ մարտի 4-ին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ամբողջովին չի ներկայացրել, և Սահմանադրական դատարանն այսօր՝ նախկին թեկնածուի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո է որոշելու՝ գործը ընդունում է քննության, թե ոչ։
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարան է դիմել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պահանջում է չեղյալ համարել ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները և «արձանագրել ընտրությունների իրական արդյունքները»: