Քաղաքացիական ակտիվիստները նոր նախաձեռնություն են սկսել Facebook սոցիալական ցանցում, որի նպատակն է շնորհավորել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապացությամբ: Ակցիային արդեն իսկ մասնակցում է մոտ 1000 մարդ, ովքեր, իրենց անձնական էջերում, միաժամանակյա շնորհավորհանքներ են գրում Հովհաննիսյանին:
«Facebook-ը հեղեղելու ենք հաղթանակի ստատուսներով», – կոչ են անում նախաձեռնության հեղինակները: Ակցիան արդեն մեկ անգամ անցկացվել է երեկ՝ 23.55-ին և կրկնվելու է այսօր՝ 14.00-ին:
Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստներն այս նախաձեռնությամբ իրենց դժգոհությունն են հայտնում այն պետությունների վարքագծի կապակցությամբ, ովքեր, նրանց խոսքով, շտապել են շնորհավորել Սերժ Սարգսյանին, մինչդեռ, ըստ պաշտոնական արդյունքների, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները և դրանք վիճարկում է Սահմանադրական դատարանում:
Հիշեցնենք, որ նույն քաղաքացիական ակտիվիստները, Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար բողոքի ակցիաներ են անցկացրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատների մոտ: