Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում այսօր խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Ջաղինյանը: Այս մասին «Մեդիամաքսին» հայտնել է խորհրդի նորանշանակ նախագահը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով):