Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պարտվել է ՀՀԿ փոխնախագահների թաղամասերում. թերթ

Սերժ Սարգսյանը պարտվել է ՀՀԿ փոխնախագահների թաղամասերում. թերթ

Փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների արդյունքներն ըստ տեղամասերի դիտարկելիս՝ բավական ուշագրավ պատկեր է ստացվում. ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի տեղակալների՝ Գալուստ Սահակյանի, Ռազմիկ Զոհրաբյանի, Արմեն Աշոտյանի, Տիգրան Սարգսյանի, Մուշեղ Լալայանի թաղամասերում ՀՀԿ նախագահն ընտրությունների արդյունքում պարտվել է: Այս մասին իր այսօրվա համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ նման ցուցանիշ է գրանցվել նաև ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի, առողջապահության նախարարների թաղամասերում:

«Սարգսյանը պարտվել է անգամ հարազատ նախընտրական շտաբի պետի տեղակալների բնակության վայրերում տեղակայված ընտրատեղամասերում, ինչը վկայում է այն պարզ իրողության մասին, որ նա պարզապես թիմ չունի: Նրա շուրջ հավաքված են մարդիկ, որոնք պաշտոնի ձգտում ունեն: Ու քանի որ Սարգսյանի պաշտոնավարման վերջին ժամկետն է, մի կերպ նրան «հանդուրժում» են, մինչև նոր տեր գտնեն», – գրում է թերթը: