Այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ և հասարակական կազմակերպություններ Մարտի 8-ի օրվա կապակցությամբ միջոցառումների շարք են անցկացնում: Միջոցառումների կարգախոսն է՝ «Ծաղիկները հաճելի են, բայց մենք նախընտրում ենք հեղափոխությունը»:
Կազմակերպիչները տարածել են նաև միջոցառումների ժամանակցույցը.
«10:30 Հեծանվաերթ, հավաքվում ենք Լենինգրադյան 31 հասցեում, մնացածը՝ անակնկալ (նախաձեռնող՝ «Հեծանիվ պլյուս» ՀԿ): Նախնական երթուղին՝ Լենինգրադյան – Կիեվյան – Օրբելի – Բաղրամյան – Սայաթ-Նովա – Աբովյան – Հանրապետության հրապարակ – Վազգեն Սարգսյան – Գրիգոր Լուսավորիչ – Մաշտոցի պողոտա – Ազատության հրապարակ – Հյուսիսային պողոտա – Հանրապետության հրապարակ: Նրանք, ովքեր ցանկանում են միանալ սեփական հեծանիվներով քաղաքի կենտրոնից, 11:30 լինեն Բաղրամյան 1 հասցեում: Ձեր վրա կարող եք ունենալ բովանդակալից ֆեմինիստական պլակատներ:
15:30 «Մարտի 8–ն ամեն օր» բեմականացված քայլերթ, մեկնարկը՝ Իսահակյանի արձանի մոտից (նախաձեռնող՝ Կանանց ռեսուրսային կենտրոն)
17:00 Կինոդիտում՝ «Ընտրությամբ կամ պատահականությամբ», Էսպաս երիտասարդական կենտրոնում, Նալբանդյան 29 (նախաձեռնող՝ Կանանց ռեսուրսային կենտրոն)
18:00 «Իշխանությունը տգեղ է»՝ պերֆորմանս Հանրապետության հրապարակի գորգի վրա (նախաձեռնող՝ քաղաքացիներ)
18:30 «Համակարգում վիրուս կա»՝ մեր պատմությունների ներկայացում, բերեք ձեր պատմությունները ձեզ հետ Ազատության հրապարակ, չմոռանաք որևէ բան (թմբիկ) վրան նստելու համար, (նախաձեռնող՝ քաղաքացիներ)
20:30 Պարիր, որ փոխես։ Պարում ենք … (նախաձեռնող՝ քաղաքացիներ)»