Ազատության հրապարակում երեկվանից հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր զորակցելու էր եկել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս իշխանությունը երբեք առանց ճնշումների իշխանությունը չի հանձնի:
«Ճնշման տարբերակները բազմաթիվ են, Րաֆֆի Հովհաննիսյանը իր տարբերակն է ընտրել, և էս տարբերակը նաև լուծումներ բերելու տարբերակ է, եթե հետևից արվեն էն քայլերը, ինչ արվում են», – նշել է Սարգսյանը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ ուրբաթ օրը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին պետք է հրապարակ գան ու կանգնեն այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են Հովհաննիսյանին, այդ պարագայում «որևէ դիկտատոր չի կարող դիմակայել»:
«Խորհրդարանում եղած էն ընդդիմադիր քաղաքական ուժերը, ովքեր խմբակցություններ ունեն, պիտի մանդատները դնեն և դուրս գան», – ասել է Սարգսյանը: