Home / Տեսանյութեր / Մեկ միլիոնանոց երթ՝ ապրիլի 8-ին. առաջարկում են Facebook-ում

Մեկ միլիոնանոց երթ՝ ապրիլի 8-ին. առաջարկում են Facebook-ում

Facebook սոցիալական ցանցում «Մեկ միլիոնանոց երթ ապրիլի 8-ին» իրադարձության էջ է բացվել, որի հեղինակը կոչ է անում ապրիլի 8-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և խաղաղ երթով բարձրանալ նախագահի աշխատավայր՝ անվստահություն հայտնելու ներկա իշխանություններին:

«Եթե իրոք կա այդքան դժգոհություն, ապա միացեք, եթե ոչ՝ ապա մի դժգոհեք և շնորհավորեք նորընտիր նախագահին հաջորդ օրը», – ասված է իրադարձության էջում:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում մարտի 2-ին կայացած հանրահավաքին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ապրիլի 9-ին՝ ՀՀ նախագահի երդմնակալության օրը, հանրաքվե անցկացնել Հանրապետության հրապարակում:

«Ազատության հրապարակում մենք նվաճել ենք մեր ազատությունը, լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում պետք է յուրատեսակ ժողովրդական հանրաքվեով հաստատենք այդ ազատությունը: Սերժ Թանգյանի և Ռուբեն Հախվերդյանի հետ, Արտո Թունչբոյաջյանի հետ, Վարդան Պետրոսյանի, էլի ու էլի շատ մտավորականների հետ, Սփյուռքով, Հայաստանով, ախալքալաքցիներով, ղարաբաղցիներով, երևանցիներով, գորիսեցիներով, ծեր ու մանուկով Րաֆֆի Հովհաննիսյանին պիտի երդվեցնենք Երևանի Հանրապետության հրապարակում», – ասել էր Նիկոլ Փաշինյանը: