Home / Տեսանյութեր / Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը կարող է մղիչ ուժ դառնալ. քաղաքագետ

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը կարող է մղիչ ուժ դառնալ. քաղաքագետ

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը ողջունելի է ու գնահատանքի արժանի, քանի որ քաղաքացիական պայքարի կոչ անող և պայքարի ելած մարդիկ առաջին հերթին իրենց վարքով, իրենց քայլերով պետք է օրինակ ծառայեն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:

«Այս քայլը կխթանի մարդկանց գործելու, և հետագայում նաև կարող ենք արդյունքներ ունենալ», – նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Հովհաննիսյանն արել է առաջին քայլը, մնացածը կախված է հանրության արձագանքից:

«Ինչպիսի ուժ իր մեջ տեսնում է հանրությունը ու ինչպիսի քայլեր է ձեռնարկում, այդպիսի հաջողություններ էլ կարող են արձանագրվել: Հանրությունը ինքը պետք է կարողանա ինքնակազմակերպվել ու առաջարկի կամ անի իր քայլերը: Իմ կարծիքով՝ հիմա հանրությունը խնդիր ունի ինքնակազմակերպվելու, իր առջև դրված խնդիրները լուծելու: Ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի պոտենցիալ ունենք և ինչպիսի քայլերի կդիմենք, ուղղակի այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը կարող է մղիչ ուժ դառնալ, որպեսզի նման քայլեր ձեռնարկվեն հանրության առանձին շերտերի կողմից», – եզրափակել է Սարոյանը: