Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր դաշնակիցը Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, այլ Հայաստանի ժողովուրդն է: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորը հերթական անգամ անդրադարձել է այն հարցին, որ, Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայրը նկատի ունենալով, հաճախ նշում են, որ նա արևմտամետ է, սակայն, Հակոբյանի խոսքով, Հովհաննիսյանը երբեք չի ժխտում, որ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցն է:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, սակայն, չպետք է Հայաստանին ընկալի որպես իր վասալ:
«Մենք ինքնիշխան պետություն ենք: Հզոր Հայաստանը շատ ավելի շահեկան է Ռուսաստանին, քան այն Հայաստանը, ինչպիսին այսօր ունենք», – ասել է պատգամավորը: