Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ 2008 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ այս անգամ «Օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել»:
«Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են», – նշում է թերթը: